Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը սիրիական Իդլիբում բոլոր ահաբեկիչներին կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը եւ վայր դնել զենքը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք կոչ ենք անում բոլոր ահաբեկիչներին, որպեսզի նրանք դադարեցնեն արյունահեղությունը, հանձնվեն, վայր դնեն զենքը»,- ասել է Ռոհանին ՌԴ, Թուրքիա եւ Իրան գագաթնաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թեհրանում գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են Իդլիբի հարցով կարգավորման ուղիներ գտնել՝ համաձայն Աստանայի գործընթացի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք քննարկել ենք իդլիբյան գոտում ապալարվածության վիճակը եւ որոշել ենք կարգավորման ուղիներ գտնել՝ վերոնշյալ սկզբունքներին եւ համագործակցության ոգուն համապատասխան, որը բնութագրում է Աստանայի ձեւաչափը»,- հայտարարել է Պուտինը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ անցնել բովանդակային աշխատանքի՝ Սիրիայում խաղաղ կյանքին անցում կատարելու համար:
«Մենք պետք է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեւավորենք սահմանադրական կոմիտեի երրորդ մասը: Ես կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է արագացնել: Անհրաժեշտ է ինչքան հնարավոր է արագ անցնել քաղաքական կարգավորման բովանդակային աշխատանքին»,- ասել է Պուտինը:





























