Samsung-ը կդադարի ամսական թարմացումներ եւ անվտանգության ներկառուցված ծրագրաշար թողարկել Galaxy Note 5 եւ Galaxy S6 Edge Plus մոդելների համար, հաղորդում է Sam Mobile-ը:

Այս մասին հաղորդվում էր դեռ գարնանը:

Note 5-ի եւ S6 Edge Plus-ի համար վերջին թարմացումը թողարկվել էր օգոստոսի վերջին:

Ընդ որում այս սարքերի համար թարմացումները դեռ կարող են հայտնվել, եթե ծրագրավորողը անվտանգությունում ծայրահեղ խոցելիություն հայտնաբերի: