ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի կփնտրի Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական համագործակցության ոլորտներ, որոնք ՄԱԿ պատժամիջոցներով սահմանափակված չեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր հյուսիսկորեացի գործընկերներին մենք անկեղծորեն ասել ենք, որ պատժամիջոցները չենք կարող խախտել, չենք կարող պատժամիջոցային ռեժիմը խախտել այն ոլորտներում, որտեղ պատժամիջոցներ են սահմանվել ՄԱԿ պատժամիջոցային կոմիտեի կողմից: Այն պատժամիջոցները, որոնք միակողմանի կարգով են սահմանվում, ինչպես արել են մի շարք արեւմտյան երկրներ, իհարկե, ոչ լեգիտիմ են, դրանք իրավական դաշտից դուրս են, բայց դրանք, այնուամենայնիվ, կան, եւ շատ ընկերություններ, շատ երկրներ, եթե ոչ մեծամասնությունը, իհարկե, վախենում են դրանք խախտել: Մենք կփնտրենք այն ուղղությունները, այն ոլորտները, որոնք սահմանված պատժամիջոցներով համագործակցության համար արգելված չեն»,- շաբաթ լրագրողներին ասել է Մատվիենկոն:




























