Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ռուսական զենքի համակարգված շարունակական մատակարարումը հայկական կողմին: Փաշինյանն այս մասին հայտարարել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը:
«Մենք պայմանավորվել ենք, որ ռուսական զենքի մատակարարումները կշարունակվեն համակարգված կերպով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Պուտինի հետ նրա հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Փաշինյանի խոսքով՝ խոսքը վարկով մատակարարվող զենքի մասին է. «Կքննարկենք նաև այլ հնարավորություններ»,- նշել է նա: «Սա շատ կարևոր համագործակցություն է, և ես կարծում եմ, որ մեզ մոտ այդ ոլորտում որևէ խնդիր չի առաջանա», - ասել է ՀՀ վարչապետը:




























