ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններում իր քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից:
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երեւանցիների հետ:











