Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: