Օքսֆորդի Ջեների ինստիտուտի գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է գրիպի բոլոր հայտնի ձեւերի դեմ շիճուկ ստեղծել։ Շիճուկը կլինիկական փորձարկումներ է անցել եւ ցույց տվել իր արդյունավետությունը։

«Գրիպի դեմ պայքարը դժվարանում է նրանով, որ նրա վիրուսն անընդհատ փոխում է իր ձեւը։ Սակայն մենք կարողացել ենք հայտնաբերել վիրուսի խոցելի տարրերը, նրա այն մասերը, որոնք անփոփոխ են մնում»,- հայտարարել է գիտնականների ղեկավար Սառա Գիլբերտը, գրում է «Գոլոս Ռոսիին»:

Հակագրիպոզ դեղամիջոցը ամրացնում է մարդու իմունային համակարգը եւ նրան հնարավորություն է տալիս պրոտեինը ոչնչացնել գրիպի վիրուսի ներսում։ 

Առաջին անգամ ունիվերսալ շիճուկ է ստացվել, որը հնարավորություն է տալիս կանխել վիրուսի տարածումը՝ կախված դրա տիպից