30 տարի առաջ սահմանին ծառայած Ալեքսանդր Նովիկովը փրկել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I ադրբեջանա-հայկական հակամարտության սրացման ժամանակ։ Այժմ նա 10 միլիոն ռուբլիով վաճառում է ի նշան երախտագիտության կաթողիկոսից ստացած XIX դարի ձեռագործ ալմաստե համրիչները, փոխանցում է V1.ru-ն։
Նովիկովը նշել է, որ 1988 թվականին մայիսից ծառայել է խորհրդային բանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում: Երբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունն ուժեղացել է, կաթողիկոսն այցելել է էթնիկ բնակչությամբ, խառը կառուցվածքով գյուղերից մեկը, որպեսզի ելույթ ունենա մարդկանց առջև և հանդարտեցնի կրքերը, սակայն ելույթը բոլորին չէր դուր եկել:
«Ելույթի ժամանակ ինչ-որ մեկը կաթողիկոսի ուղղությամբ մեծ քար էր նետել, ես այդ ժամանակ նրա կողքին էի, նկատեցի կաթողիկոսի դեմքի ուղղությամբ թռչող քարը և հասցրեցի վահանով պաշտպանել նրան»,- ասել է Նովիկովը:
Դեպքից մի քանի ամիս անց՝ 1988թվականի սեպտեմբերին, Ալեքսանդրը պատահաբար կանգնեցրել է Վազգեն I շարասյունը: Ճանաչելով իր «փրկչին»՝ կաթողիկոսը նրան ալմաստե համրիչներ է նվիրել:
Տղամարդը նշել է, որ ընդամենը մի քանի տարի անց է իմացել, որ հոգևորականը, ում ինքը պաշտպանել է, եղել է Հայոց եկեղեցու գերագույն առաջնորդը:
Նովիկովը որոշում է կայացրել վաճառել համրիչները՝ ֆինանսական դժվարությունների պատճառով: Նա դրանք կոչում է «Հայոց պարգևներ»:
Նովիկովը համրիչները գնահատել է 10 միլիոն ռուբլի, սակայն գնորդ դեռ չի գտնվել:




























