Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ-ի կեղծավոր քաղաքականությունը:

«2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից տասնմեկ տարի անց, Իրանը, որը մուսուլմանական երկրներից առաջինը դատապարտեց այդ ողբերգությունը, իրական քայլեր ձեռնարկեց «Ալ Քաիդայի» եւ նրա ճյուղավորումների, այդ թվում` ԻՊ-ի եւ Ան-Նուսրայի նկատմամբ, տուգանվեց 11 մլրդ դոլարով, իսկ Իրանի քաղաքացիներին արգելվեց  ԱՄՆ մուտք գործել», - Twitter-ում սեպտեմբերի 11-ի հարձակումների 17-րդ տարելիցի կապակցությամբ գրել է Զարիֆը:

Նա քննադատեց ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ այդ հարձակումների համար դատապարտված 15 անձինք Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: «Սպիտակ տունն արտաքին քաղաքականությունը աճուրդի է հանել ահաբեկչության հովանավորներին, որի քաղաքացիները կատարել են սեպտեմբերի 11-ի հարձակումները»: