Վրաստանը քննարկում է միջազգային բորսաներից մեկում նավթի եւ գազի պետական կորպորացիայի վաճաքի հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խատեգուրին, հայտնում է Reuters-ը։
Կառավարությունը նաեւ ուսումնասիրում է էլեկտրոէներգետիկ «Թելասի» ընկերության պետական 25 տոկոս մասնաբաժնի վաճառքի հարցը։ Ընկերության ակցիաների երեք քառորդը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՈ»-ին։
Կառավարության վերջնական նպատակը էներգոհատվածի լիակատար սեփականաշնորհումն է։




























