Երեքշաբթի օրը Samsung-ը չինական բրենդների հետ դաժան մրցակցության պայմաններում Հնդկաստանում բացել է բջջային սարքավորումների իր ամենամեծ խանութը՝ հայտնում է Reuters-ը։

Խանութը զբաղեցնում է 3000 ք/մ տարածք։

Հարավկորեական ընկերության մրցակից Apple-ն առայժմ չի կարող հպարտանալ նման ձեռքբերումով։

Չինաստանում և Ամերիկայում պահանջարկի անկման ֆոնին Հնդկաստանը լավ այլընտրանք է՝ շուկայում իրացման պակասը լրացնելու համար։

«Հնդկաստանը շատ կարևոր շուկա է։ Այս խանութները կօգնեն մեզ ամրապնդել դիրքերը և առաջ շարժվել», -ասել է Samsung India-ի ներկայացուցիչը՝ հավելելով որ ընկերությունը պատրաստվում է ևս մի քանի խանութներ բացել Հնդկաստանի խոշորագույն քաղաքներում։