Իրանում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երկու նախկին օգնականները ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտվել են, հաղորդում է Tasnim-ը:
Խոսքը Էսֆանդիար Ռախիմ Մաշայի եւ Ալի Աքբար Ջավանֆեքրեի մասին է: Դատարանը Ռահիմին դատապարտել է համապատասխանաբար 5 եւ 4 տարվա ազատազրկման` երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դավադրության մեջ:
Բացի այդ, Ռահիմ Մաշային դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման Իսլամական Հանրապետության դեմ քարոզչության եւ եւս վեցամսյա ազատազրկման դատարանին չհարգելու համար:
Նախկին նախագահի շտաբի նախկին ղեկավար Ռահիմ Մաշային դեռեւս մեղադրվում է լրտեսության մեջ: Այս մեղադրանքի վերաբերյալ դատավարություն դեռ տեղի չէ ունեցել:




























