«Կալաշնիկով» ընկերությունը ստեղծել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ջրի վրա վայրէջք կատարել՝ հայտնում է RuNews24-ը։
Այս հայտնագործությունը ստացել է ZALA 421-10 անվանումը։ Ջրի վրա վայրէջք կատարելու ունակությունը սարքին մի շարք առավելություններ է տալիս։ Օրինակ, այն կարող է աշխատել ճահճուտ տեղանքներում։
ZALA 421-10 անօդաչուն երկու ժամ անընդմեջ առանց վերալիցքավորվելու կարող է մնալ օդում։ Այն ամբողջովին անջրաթափանց է։
Սարքը հագեցած է 24 մեգապիքսելանոց ֆոտոխցիկով, տեսախցիկով, HD-ով։




























