Իրանն առաջիկայում սկսելու է բալիստիկ հականավային հրթիռների սերիական արտադրություն: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգանդային գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին: Նրա խոսքով, հրթիռները կարող են իրենց արագությամբ երեք անգամ գերազանցել ձայնի արագությունը, եւ անտեսանելի են հակառակորդի ռադարների համար:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խոսքը գնում է 300 կմ հեռահարությամբ հրթիռների մասին: Այդ ծրագիրը սկսվել է երկու տարի առաջ: Ջաֆարիի խոսքով, ծրագիրը փոխվել է, արդյունքում ավելի ճշգրիտ զենք է ստեղծվել: