Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանին:

Ալիեւը համոզմունք է հայտնել, թե երկու երկրների միջեւ կապերը ազգային անվտանգության ոլորտում, ինչպես բոլոր ոլորտներում, անշեղորեն աճելու են:

Ալիեւը նշել է, որ թուրք-ադրբեջանական կապերն այդ ոլորտում դրական ազդեցություն են ունենում ողջ տարածաշրջանի վրա: