S7 Space-ը նախատեսում է ռեկորդային կարճ ժամանակում լողացող «Ծովային մեկնարկ» տիեզերակայանի համար բազմանգամյա հրթիռ ստեղծել եւ կարող է ավելի արագ անել, քան 5 տարում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության միջոցների հատկացման գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Ռադուգինը:

«Այժմ դժվար է ասել ժամկետները, բայց մենք նախատեսում ենք 5-6 տարում ավարտել, գուցե ավելի արագ անենք», - ասել է Ռադուգինը` նշելով, որ նոր հրթիռի ստեղծման ժամկետների մասին ավելի կոնկրետ կարելի է ասել նախագծման առաջին փուլից հետո:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Իլոն Մասկը իր բազմանգամյա հրթիռը մոտ 10 տարի էր ստեղծում:

Ռադուգինը S7 Space-ում սկսել է աշխատել 2018-ի սեպտեմբերի 10-ից: Նա այնտեղից տեղափոխվել է «Էներգիա»  հրթիռատիեզերական կորպորացիայից, որտեղ զբաղվում էր «Սոյուզ-5» հրթիռի ստեղծմամբ, որը «Ռոսկոսմոսն» առաջարկում էր «Ծովային մեկնարկ»-ի օգտագործման համար: