Երեւանում փետրվարի 8-9-ը կանցկացնի սեմինար-քննարկում`Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառումն անցկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպական hանձնաժողովի հետ համատեղ:

Սեմինարի ընթացքում քննարկվելու են մուտքի արտոնագրերի տրամադրմանը, միգրացիային, փաստաթղթերի անվտանգությանը նվիրված եւ այլ հարակից հարցեր: