Adobe կորպորացիան բանակցում է Marketo մարքեթինգի ավտոմատացման հարթակի ձեռքբերման մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով աղբյուրներին:

Գործակալության տվյալներով, գործարքը կկազմի ավելի քան 1,8 մլրդ դոլար: Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել բանակցությունները:

Marketo-ն տարբեր աղբյուրներից տեղեկատվության հիման վրա մարքեթինգի ավտոմատացված կառավարման հարթակ է:  Ծառայությունը վերլուծում է հաճախորդների գործողությունները եւ ստացված տվյալների հիման վրա ստեղծում է սեփական առաջարկությունները:

 Adobe-ը զբաղվում է ծրագրային ապահովման ստեղծմամբ, գրում է ՏԱՍՍ-ը: