Կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Նշենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն «Շանթ 2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով պայմանավորված այսօրվա նիստը չկայացավ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Փարիզ, նա չի վարի կառավարության նիստը։ Ամենայն հավանականությամբ, նիստը կվարի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։