Բրազիլիայի Ռիո-Դե-Ժանեյրոյի շրջանում փետրվարի 7-ին հրդեհ է բռնկվել Սամբա-Սիթիում, որտեղ պահվում են ամենայա կառնավալի հագուստները:

Կտորեղենի, դեկորացիաների եւ այլ հեշտ այրվող նյութերի առկայությունը նպաստել է, որ կրակը շատ արագ տարածվի: Հրդեհը վնասել է 14 պահեստներից առնվազն 4-ը, այդ թվում կառնավալի շորերի արհեստանոցը, կառնավալի թանգարանը եւ սամբայի դպրոցը:

Դեռեւս անհայտ է, թե արդյոք որեւէ մեկը տուժե՞լ է հրդեհից: Վնասված պահեստներում այրվել է հագուստեղենի 90 տոկոսը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում հայտնի Ռիո-Դե-Ժանեյրոյի ամենամյա կառնավալը նախատեսված է մարտի 4-ին, որով հիանալու համար այստեղ է ժամանում մինչեւ 700 հազար զբոսաշրջիկ, հինականում ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, հաղորդում է BBC Russian-ը: