Apple-ի պաշտոնական գործընկեր Ucom ընկերության կողմից հաստատված մարքետինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone Xs եւ Xs Max. մոդելների գնման համար նախագրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ից։

Բուն վաճառքը կարող է մեկնարկել սեպտեմբերի 28-ից։ Իսկ iPhone Xr մոդելը ԱՄՆ-ում միայն հոկտեմբերի 17-ից հետո կլինի վաճառքում, հետեւաբար աշխարհի մյուս երկրներում այն հասանելի կդառնա այդ ժամկետից հետո։

5,8-դյույմանոց OLED էկրանով iPhone Xs-ը, ինչպես նաեւ 6,5-դյույմանոց էկրանով iPhone Xs Max-ն օժտված են նոր՝Apple A12 Bionic պրոցեսորով, որի հիմքում 7-նանոմետրանոց տեխնոլոգիական լուծումն է։ Երկակի տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն։

6,1-դյույմանոց IPS-էկրանով iPhone Xr-ն աշխատում է A12 Bionic պրոցեսորով եւ թողարկվում է վեց գույնով՝ սեւ, սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ եւ մարջանագույն։

Apple ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնը, որտեղ ապագա բաժանորդներին կաջակցեն նախագրանցվելու ընթացքում: