16-ամյա դպրոցական-նեոնացիստ Սերգեյ Պանովը, ով դաժանաբար այլանդակել է ադրբեջանցուն, ՌԴ Կեմերովոյի մարզում դատապարտվել է ընդամենը 2 տարի 4 ամիս ազատազրկման:
Հանցագործության դրդապատճառը եղել է դեռահասի նեոնացիստական գաղափարները: Ընդ որում, նա ունակ չի եղել ընկալել դպրոցական ուսումնական ծրագիրը եւ 16 տարեկանում սովորելիս է եղել դեռեւս 6-րդ դասարանում:
2010-ի մարտի 21-ին ավտոբուսի կանգառում նա հարվածել է ադրբեջանցու դեմքին, իսկ երբ վերջինս ընկել է, նացիստ պատանին սկսել է ծեծել նրան ոտքերով եւ դանակի 7 հարված է հասցրել:
Միաժամանակ, Պանովն այդ ընթացքում ազգայնական կարգախոսներ է հնչեցրել: Ադրբեջանցու ստացած վնասվածքները մահացու չեն եղել եւ նա կարողացել է կենդանի մնալ:
Սերգեյ Պանովը մեղադրվել է «քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգայնական կամ կրոնական ատելության մոտիվներով առողջությանը դիտավորյալ ծանր հարված հասցնելը, որը վտանգավոր է մարդու կյանքի համար» հոդվածով: :




























