2011 թ. հունվարի 30-ի դրությամբ, Հայաստանքում հաշվառված է 434 233 տրանսպորտային միջոց, որից ԱՊՊԱ պայմանագիր են կնքել 306.000 մեքենայի սեփականատերեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու նպատակով 12.853 սեփականատեր հաշվառման համարանիշերը եւ վկայականները հանձնել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ։




























