Google քարտեզները, հավանաբար, ձեր սմարթֆոնում ներբեռնված լավագույն նավիգացիոն հավելվածն է, եւ Google–ը շարունակում է նոր գործառույթներ մշակել, որոնք կօգնեն ձեզ ավելի արագ հասնել նշանակված վայր եւ այդ ճանապարհին նոր տեղեր գտնել։ Սակայն  պարզվում է, որ Google Maps–ը կարող է նաեւ օգնել պահպանել շրջակա միջավայրը, որի համար ձեզանից ոչինչ չի պահանջի։

Environmental Insights Explorer–ն (EIE) գործիք է, որը թողարկվել է սեպտեմբերի 10-ին բետա տարբերակով։ Այն կոչված է նվազեցնել ընդհանուր ածխածնային հետքը։

Գործիքը կարող է տարբերել բնակելի տները ձեռնարկություններից եւ գնահատել, թե որքան էներգիա է այն օգտագործում եւ համապատասխան արտանետումները, նաեւ տրանսպորտի պարագայում։ Google–ի Project Sunroof–ը կպատմի, թե որ տանիքները պետք է արեւային մարտկոցներով հագեցվեն։

Քաղաքները, որոնք կօգտագործեն EIE–ի տվյալները, կարող են այդուհետ նվազեցնել ընդհանուր արտանետումները տարբեր փոփոխությունների հաշվին, ինչպես «արեւային տանիքների» տեղադրումն է կամ այնպիսի տրանսպորտի ներդրումը, որը կնվազեցնի աղոտոտումը։