Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Կոնգրեսից բաց նամակ է ստացել`ցանցում նորամուծությունների կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով:
Հարցը վերաբերում է այն նորամուծություններին, որոնք թույլ են տալիս կողմնակի հավելվածների համար հասանելի դարձնել օգտատերերի անձնական տվյալները:
Facebook-ի ծրագրավորողների բլոգի փոխանցմամբ, մատչումը թույլ է տալիս հեշտացնել փոխգործակցությունը, օրինակ օնլայն-խանութների հետ:
Հայտարարությունը բուռն քննադատության է արժանացել: Մի շարք տեխնոբլոգեր նկատել են, որ հավելվածների հարցումները անհասկանալի են, եւ օգտատերը չի կարող ուշադրություն դարձնել, որ հասանելի է դարձնում իր տեղեկությունները: Իսկ դա հրաշալի հնարավորություն է կիբեռհանցագործների համար, որոնց թիվը վերջին տարիներին զգալի աճել է:




























