Չի կարող լինել պետություն պետության մեջ, ես դա թույլ չեմ տա։ Այս մասին Ֆրանսիայում հայ  համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի համացանցում հայտնված աղմկահարույց հեռախոսազրույցի մասին։

«Հանկարծ չփորձեք մեզ շանտաժի ենթակել ՝ մեր հեռախոսները լսելով։ Նախ ասում եմ՝ էդ հեռախոսները լսողներին մենք արմտախիլ ենք անելու, որովհետեւ ինչ է նշանակում երկրի Ազգային նավտանգության տնօրենին կամ չգիտեմ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսը լսել, այսինքն՝ իրենք ուզում  են ասել,  որ պետության մեջ պետություն կա, էդ են ուզում ասել։ Չի կարող լինել պետություն պետության մեջ, ես դա թույլ չեմ տա։ Դա մաֆիա է պետության մեջ եւ այդ մաֆիան ջախջախվելու է»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ նրանք անդրադառնոմ են «Մարտի 1»-ի գործին, այդ գործող որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանավորման խնդիրներին։

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ