Կայացել է Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհիի եւ Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազրույցը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին իրադարձությունները, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Սալեհին կոչ է արել շարունակել խորհրդակցությունները կողմերի միջեւ, նաեւ ընդգծել է Իսրայելի կողմից «հնարավոր սպառնալիքների» նկատմամբ զգոնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես նշանակել էր Ալի Աքբար Սալեհիին արտգործնախարարի պաշտոնում: Սալեհին այդ պաշտոնում փոխարինել էր Մանուչեհր Մոթաքիին: