Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիր կասեցնելու մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը։ Պորոշենկոն համապատասխան հրամանը ստորագրել է, փոխանցում է «112 Ուկրաինան»։

Վերին Ռադայում նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Իրինա Լուցենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԱԳՆ–ն մինչեւ սեպտեմբերի 30–ը կհայտնի Ռուսաստանին, իսկ Պորոշենկոն համապատասխան օրինագիծը կտանի խորհրդարան։

Համաձայն վերոհիշյալ որոշման՝ ԱԳՆ–ն պետք է տեղեկացնի ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, մյուս միջազգային կազմակերպություններին 1997 թվականի մայիսի 31–ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ  կնքված բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին։