Իրանի արտգործնախարարությունը նորից մերժել է  մոտակա ժամանակներում Թեհրանի եւ Վաշինգթոնի միջեւ երկխոսությունը։ ԱԳՆ ներկայացուցիչ Իրի Բահրամ Հասեմին հայտարարել է, որ Իսլամական Պետության օրակարգում նման հարց չկա՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով՝ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած իրավիճակում եւ պայմաններում բանակցությունները հնարավոր չի համարում։