Ստամբուլի կենտրոնում օրեր առաջ 20 վայրկյան տեւած տարադրամի կողոպուտի գործով Հայաստանի եւ ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ տարադրամի փոխանակման կետը թալանելուց հետո կասկածյալները Բուրսա են հեռացել։

Բուրսայում ոստիկանները հետեւել են կասկածյալներին եւ թեյարանում ձերբակալել։

Կասկածյալներին հյուրանոցի համարից մեծ քանակությամբ գումար եւ ոսկեղեն է հայտնաբերվել։

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Գեւորգ Ա.-ն է։

Նշենք, որ հիշյալ կողոպուտը մեծ արձագանք էր գտել պրոֆեսիոնալ գործելու պատճառով։ Թուրքական կայքերը այն «ֆիլմերի պես թալան» էին վերնագրել։