Ցորենի միջազգային գինը հասել է վերջին 34 ամսում իր առավելագույն մակարդակին։ Դրան նպաստում են 2 գործոն՝ համաշխարհային բարձր պահանջարկը եւ եղանակը:

Միջերկրծովյան երկրներում ավելացել են ցորենի գնման նպատակով հայտարարվող մրցույթները։ Այդ մրցույթներում հիմնականում հաղթում են ամերիկյան արտահանողները։ Այսպես, ԱՄՆ-ը ցորեն կարտահանի Եգիպտոս եւ Իրաք, առաջիկայում մրցույթներ կհայտարարվեն Ալժիրում, Թուրքիայում եւ կրկին Իրաքում:

Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի գինը երեկ կազմել է 315 դոլար՝ 1 տոննայի դիմաց։ Կոշտ ցորենը Մինեապոլիսի բորսայում արժեցել է 364 դոլար։

Թեեւ եվրոպական երկրները պարտվում են արաբական երկրներին մատակարարվող ցորենի մրցույթներում, սակայն եվրոպական ցորենի գները, ամերիկյան գների ազդեցությամբ, նույնպես աճում են։ Ամենաբարձր գինը գրանցվել է Փարիզի MATIF բորսայում՝ 377,5 դոլար 1 տոննայի դիմաց։