Դաշնակցություն կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը չի հավատում կառավարող կոալիցիայի փլուզմանը` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների տարաձայնությունների պատճառով:

Նրա խոսքով, կառավարող կուսակցությունների միջեւ տարաձայնությունները շատ նորմալ, աշխատանքային գործընթաց են: «Աննորմալ կլիներ, եթե տարաձայնություններ չլինեին»,- նկատել է Շահբազյանը: