Եգիպտոսում, որտեղ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում հունվարի 25-ից, զոհվել է առնվազն 297 մարդ, փետրվարի 7-ին նման տվյալներ է հրապարակել միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, զոհերի մասին տվյալները HRW-ի աշխատակիցները հավաքել են Կահիրեի, Ալեքսանդրիայի եւ Սուեցի 7 հիվանդանոցներում: Այս քաղաքներում են կայացել ամենազանգվածային բողոքի ակցիաները:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը խռովությունների սկզբից առայսօր պաշտոնապես տեղեկություններ չի հայտնել զոհերի թվի մասին:
Նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով հակառակավարական ցույցերը Եգիպտոսում սկսվել են հունվարի 25-ին:





























