Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Ռուսաստանում ձմեռային եւ ամառային ժամերի անցում կատարելու կարգի վերացման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսները ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ չեն տա արդեն 2011 թվականի աշնանից։ Հավանական է, որ մարտի 27-ին Ռուսաստանը ժամացույցի սլաքներն առաջ կտանի վերջին անգամ։
Համարվում է, որ սեզոնային ժամանակին անցում կատարելը օգնում է էլեկտրաէներգիա խնայել։





























