Ուկրաինայի ԱԳ նախարար Կոստանտին Գրիշենկոն փետրվարի 10-11-ին կայցելի Հայաստան։
Այցի ընթացքում կքննարկվեն Կիեւի եւ Երեւանի միջեւ քաղաքական երկխոսսության հեռանկարները, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացման եւ հումանիտար-մշակութային ոլորտներին առնչվող հարցեր, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն:
Գրիշենկոն բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Սպասվում է, որ Գրիշենկոյի այցի արդյունքներով 2011-2012 թվականների երկկողմ համագործակցության ծրագիր կստորագրվի։


























