Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, փետրվարի 8-ին օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 18-ամյա Նարեկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Կիրովի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր անձի առեւանգման մեղադրանքով:





























