Հայաստանի 21 առեւտրային բանկերում 2010 թ. տեղի է ունեցել օտարերկրյա փայատերերի դիրքերի ուժեղացում։ Այդ մասին կարելի է տեղեկանալ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրից։

Եթե 2009 թ. դեկտեմբերին բանկերի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակիցների բաժինը միջին հաշվով 71,4 տոկոս էր, ապա 2010 թ. դեկտեմբերին՝ 78,9 տոկոս։

Առեւտրային բանկերից 14-ում օտարերկրյա մասնակցի բաժինը մեծ է 50 տոկոսից, իսկ 12-ում՝ 95 տոկոսից։