Հռոմի կաթոլիկ  եկեղեցու ամերիկյան թեմի հոգեւորական Ֆորտ-Ուեյնա-Սաուտ-Բենդան թույլ է տվել եկեղեցու հետեւորդներին օգտագործել iPhone-ի «ապաշխարում» անվամբ ծրագիրը:  Այն մշակած Little iApps ընկերության մասնագետների խոսքով,  նոր ծրագիրը չի կարող փոխարինել եկեղեցի այցելելուն եւ իրական հոգեւորականների հետ հաղորդակցվելու միջոցով ապաշխարելուն:

iPhone–ի համար նախատեսաված կաթոլիկական ծրագիրը հունվարին թողարկվել է ԱՄՆ-ում:  «Ապաշխարում» ծրագիրը հնարավոր է գնել 1,99 դոլարով, iTunes Store-ում: