Վրաստանն աջակցում է Հյուսիսային Կովկասի ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:
«Պատահական չէ, որ հունվարից կրկին աշխատեց «Առաջին կովկասյան ալիքը», որը գործում է Վրաստանի տարածքում եւ ֆինանսավորվում Վրաստանի կամ այլ արտաքին աղբյուրներից: Ումարովը այլ առաջնորդներից է, ով իր հայտարարություններն է անում այդ ալիքում: Պարզ է, որ նման դիրքորոշումը առաջ է բերում ռուսական ղեկավարության կանխատեսելի արձագանքը: Ոչ մի պետություն իրեն նման բան թույլ չի տալիս»,- ասել է Կռիլովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին չեչեն գրոհայինների ղեկավարներից մեկը՝ Դոկու Ումարովի տեսաուղերձներ է հղել: Առաջինում նա խոստանում է Ռուսաստանի համար «արյան ու արցունքների տարի» կազմակերպել, իսկ երկրորդում իր վրա է վերցրել «Դոմոդեդովոյի» ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ գնաց 36 մարդ:





























