Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը փետրվարի 8-ին հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են երկկողմ շփումների հետագա գրաֆիկը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության արդական հարցերը, ինչպես նաեւ երկկողմ շփումների գրաֆիկի հեռանկարը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին հայտնել էր, որ մտադիր է առաջիկա երկու շաբաթում այցելել Մոսկվա:




























