Իսրայելը կշարունակի գործել, որպեսզի Իրանին թույլ չտա Սիրիան առաջնային բազա դարձնել հրեական պետության վրա հարձակվելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կիրակի իսրայելական պետական Kan ռադիոյի հետ հարցազրույցում:
«Մենք թույլ չենք տա, որ Սիրիան վերածեն Իսրայել պետության դեմ հարձակումների առաջնային իրանական բազայի, մենք կշարունակենք գործել, որ դա կանխենք, եւ դրա համար ունենք բոլոր ուղիներն ու հնարավորությունները,- ասել է նա: - Մենք գործել ու գործում ենք շրջահայացությամբ ու պատասխանատվությամբ, եւ միայն այն դեպքերում, երբ այլ ընտրություն չունենք: «Այնպես որ, Սիրիայում իսրայելական գործողությունների վերաբերյալ ոչ մի բան չի փոխվել եւ չի փոխվի»,- հավելել է Լիբերմանը:
«Հիմա գործողությունների ազատության ժամանակաշրջանը չէ, սակայն ընտրություն չկա, մենք Իսրայել պետության կենսական շահերի համար սպառնալիք ենք տեսնում»,- շարունակել է նա:




























