Վրացական համակարգչային «Ոստիկանություն» խաղում հանցագործները հայհոյում են ռուսերեն:
«Հանցագործների կողմից հնչող հայհոյանքը, թերեւս ընդգծում է, որ ռուս օկուպանտներն այս անգամ գրավել են վրացական բանկը»,-գրում է վրացական «Ալիա» թերթը:
Թերթը նշում է, որ ցենզուրայից դուրս արտահայտությունների օգտագործումը, դժվար թե լավ ազդեցություն ունենա աճող սերնդի վրա: Ընդ որում, ոստիկանները միմյանց մեջ խոսում են վրացերեն:
«Ոստիկանություն» անվանումով համակարգչային խաղը թողարկել է Վրաստանի ՆԳՆ-ն, որտեղ գլխավոր հերոսները ոստիկաններն են, ովքեր պայքարում են քրեական աշխարհի դեմ: Նրանք մասնակցում են պատանդների ազատմանը, հանցագործների հետ փոխհրաձգության մեջ են մտնում եւ հետապնդում նրանց:





























