Իրանում Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորությունն է կատարվում: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, արարողությանը մասնակցում են Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, Առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմին, Նպատակահարմարության ստուգման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթ-Փիշեխը եւ այլ պաշտոնատար անձինք:
Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ախվազ» խմբավորումը:




























