Հայաստանում քաղաքական ուժերը պետք է դասեր քաղեն Երեւանում կայացած վերջին ընտրություններից եւ ապագայում ձեռք բերված փորձն օգտագործեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս մասին  սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը:

Փորձագետի կարծիքով, այդ քաղաքական ուժերը խորհելու առիթ ունեն:

«Ինչ այդքան լավ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ իրեն լսեցին, եւ ինչ այդքան վատ արեցին մնացած քաղաքական ուժերը, որ չկարողացան իրենց մտքերը նպատակին հասցնել: Այստեղից բոլորը պետք է դասեր քաղեն», - կարծում է քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ, նա հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը կկարողանան համաձայնվել եւ համաձայնեցված որոշում կայացնել:

Պողոսյանը նաեւ կարեւորեց այն, որ ավագանու ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեին,  եւ նրանք, ընդհանուր առմամբ, պատրաստված եւ գիտակցաբար մոտեցան այդ ընտրություններին: