Alibaba ընկերությունը Space Egg ռոբոտ-սպասավոր են մշակել, որը նախատեսված է հյուրանոցներում պատվերները մատակարարելու համար, հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով The Verge-ը:

Space Egg-ի բարձրությունը 90 սմ է, հյուրանոցում կողմնորոշվելու համար այն ներկառուցված տեսախցիկներ եւ լազերային ճառագայթներ կունենա: Space Egg-ը հյուրանոցում կկարողանա տեղաշարժվել 1 մ/վ արագությամբ: Բացի այդ՝ Space Egg-ում ներկառուցված կլինի Alibaba-ի Tmall Genie վիրտուալ օգնականը, որի օգնությամբ հյուրերը կկարողանան հյուրանոցի սենյակ սնունդ պատվիրել:

Ծրագրվում է առաջին Space Egg ռոբոտը փորձարկել Հանչժոու քաղաքի հյուրանոցներից մեկում: Հետագայում Alibaba-ն մտադիր է կատարելագործել սարքը, որպեսզի այն կարողանա աշխատել նաեւ այլ ոլորտներում՝ ռեստորաններում, հիվանդանոցներում, գրասենյակներում: