Հոկտեմբերին Google-ը կթարմացնի ֆինանսական ծառայությունների գովազդի տեղադրման կանոնները, փոփոխությունները կանդրադառնան կրիպտոարտարժույթի հետ կապված գովազդին: Կորպորացիան թույլ կտա գովազդ տեղադրել լիցենզավորված բլոկչեյն նախագծերին եւ Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից կարգավորվող բորսաներին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Google-ի ներկայացուցիչների կարծիքով, գովազդի տեղադրման նպատակով ընկերությունը պետք է հատուկ հավաստագում անցնի այն երկրի համար, որտեղ այն կցուցադրվի: Դիմումները կընդունվեն նոր կանոնների ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Կորպորացիան չի հաղորդել գովազդի ընտրության չափանիշների եւ հավաստագրման գործընթացի այլ մանրամասները: Ներկայումս ընկերությունում գործում են «ֆինանսական ծառայությունների հավաստագրման» կանոնները, որոնց գովազդը թույլատրվում է սահմանափակումներով: