Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել բջջային հեռախոսների միասնական լիցքավորման սարքի կիրառությունը։ Այդ սարքը ներկայացվել է Բրյուսելում՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվել նաեւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անտոնիո Տաջանին, գրում է The Inquirer-ը։

Այդ սարքը micro-USB-ի չափերի է։ Ընդ որում,սարքը պարտադիր է բոլոր հեռախոսների համար, որոնք հնարավորություն ունեն պահել համակարգչից ստացված տվյալները։

Սպասվում է, որ նմանօրինակ սարք պարտավոր կլինեն արտադրել ԵՄ երկրներում հեռախոսներ վաճառող բոլոր ընկերությունները։ Որպես նման որոշման պատճառ նշվում է բջայիններ ունեցող մարդկանց հարմարավետությունը։