Թրամփն Իրանին եւ Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում «մորթ» թույլ տալու համար, եւ դրա հետ մեկտեղ նաեւ երեք երկրներին էլ շնորհակալություն է հայտնել Իդլիբում ռազմական գործողությունների ծրագրից հրաժարվելու համար։
«Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ եմ անում աշխատել Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ապահովենք, որ իրանական ռեժիմը փոխի իր պահվածքը եւ երբեք միջուկային ռումբ ձեռք չբերի»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը մտադիր է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որը «ահաբեկչության առաջատար հովանավորն է աշխարհում», եւ որի ղեկավարությունը հակամարտություններ է բորբոքում Մերձավոր Արեւելքում։
«Ռուսաստանը եւ Իրանը հովանավորում են սիրիական ռեժիմի կողմից իրականացվող մորթը։ Իրանական ռեժիմն արտահանում է բռնություն, ահաբեկչություն եւ անկարգություններ»,- հայտարարել է Թրամփը։
Նա նորից քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որ ստորագրել էր նախորդ նախագահ Բարաք Օբաման։
Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլը ուժի մեջ կմտնի նոյեմբերի սկզբին։




























