Իդլիբի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ Սոչիում սեպտեմբերի 17-ի պայմանավորվածություններն իրականացվում են եւ արդեն արդյունքներ են տալիս։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Խոսքը ոչ միայն հումանիտար միջանցքների, այլեւ այն մասին է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից Սոչիում սեպտեմբերի 17-ին ստորագրված հուշագիրն իրականացվում եւ արդեն արդյունքներ է տալիս»,- ընդգծել է Վերշինինը։




























