Facebook-ը ներկայացրել է վիրտուալ իրականության իր Oculus Quest համակարգը, այն վաճառքի կհանվի հաջորդ տարվա գարնանը: Սարքը 399 դոլար կարժենա, գրում է «Վեդոմոստի» -ն:
Ընկերությունը նշում է, որ նոր արտադրանքը թույլ կտա օգտվողներին նայել վիրտուալ տարածության ցանկացած ուղղությամբ եւ դրանով անցնել «ճիշտ այնպես, ինչպես նյութական աշխարհով»:
Facebook-ը կզբաղվի В ակնոցի սեփական չիպերի մշակմամբ, որը հագեցած է երկու փոքր էկրաններով (մեկական՝ յուրաքանչյուր աչքի համար), ներկառուցված հատուկ սենսորներով, որոնք որոշում են տարածության մեջ մարդու դիրքը:
Oculus Quest-ը հագեցած է նաեւ հսկիչներով, որոնք թույլ են տալիս օգտվողներին փոխգործակցել մարդկանց եւ օբյեկտների հետ: Համակարգում հասանելի է ավելի քան 50 խաղ, ժամանակի ընթացքում դրանց թիվը կաճի, նշում է ընկերութունը:




























